Հայաստանի չեմպիոնը նոր ֆուտբոլիստ ունի

Հայաստանի չեմպիոնը նոր ֆուտբոլիստ ունի

Հայաստանի չեմպիոն Երևանի «Բանանցը» պայմանագիր է կնքել «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Նորայր Գրիգորյանի հետ, տեղեկանում ենք «Բանանցի» պաշտոնական կայքից։ Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

31-ամյա պաշտպանն ամռանը լքել էր «Արարատը» և հավանականություն կար, որ կտեղափոխվի «Գանձասար», սակայն, ինչպես հայտարարել էր Գրիգորյանը, պայմանագրի ֆինանսական հարցերի շուրջ չէին կարողացել համաձայնության գալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում