«Ֆերրարին» ընթրիք է կազմակերպել Ֆյորանոյում

«Ֆերրարին» ընթրիք է կազմակերպել Ֆյորանոյում

Հինգշաբթի օրը, երեկոյան, Ֆյորանոյում հատուկ ընթրիք է կազմակերպվել, որին «Ֆերրարիի» նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոն և ղեկավար Մարկո Մատտիաչչին հրավիրել են ակումբի մի քանի աշխատակիցների, ավտոարշավորդներ Ֆերնանդո Ալոնսոյին և Կիմի Ռայկոնենին:

«Ֆերրարիի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ընթրիքը կազմակերպվել է հենց թեստային մայրուղում: Ակումբի նախագահը խոսել է թիմի առջև ծառացած խնդիրներից և կոչ է արել հնարավորինս շուտ բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, ճիշտ որոշումներ կայացնել և լինել համարձակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում