Ալոնսոյի նոր պայմանագիրը կարող է արժենալ 105 մլն եվրո

Ալոնսոյի նոր պայմանագիրը կարող է արժենալ 105 մլն եվրո

«Ֆորմուլա 1»-ի երկակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն կմնա «Ֆերրարիում» 2016 թվականից հետո, երբ ավարտվի նրա` ակումբի ղեկավարության հետ գործող պայմանագրի ժամկետը:

«Bild»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` Ալոնսոյի ներկայացուցիչները բանակցում են «Ֆերրարիի» ղեկավարության հետ նոր` 3-ամյա պայմանագիր կնքելու հարցի շուրջ: Ըստ նոր համաձայնագրի` ավտոարշավորդի տարեկան աշխատավարձը կազմելու է 35 մլն եվրո. այսինքն` 2017-2019 թվականների ընթացքում Ալոնսոն կարող է աշխատել 105 մլն եվրո:

Հավելենք` գործող պայմանագրով Ֆերնանդո Ալոնսոն տարեկան վաստակում է 18 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում