Սերգեյ Պուչկով. Ամբողջ թիմն է վատ խաղացել

Սերգեյ Պուչկով. Ամբողջ թիմն է վատ խաղացել

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի` 2014-15թթ. առաջնության երկրորդ տուրում «Փյունիկը» 2:0 հաշվով առավելության է հասել «Գանձասարի» նկատմամբ:

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սերգեյ Պուչկովը նշեց, որ խաղը մանրամասն կվերլուծի Կապան վերադառնալուց հետո, իսկ այժմ կարող է ասել` պարզագույն սխալներ թույլ տալու իրավունք չունեին:

«Երկու գոլերն էլ եղան մեր թիմի ֆուտբոլիստների սխալների պատճառով. նրանք դաշտի կենտրոնում կորցրեցին գնդակը և հնարավորություն տվեցին մրցակցին գրոհելու և արդյունքի հասնելու: Բացի այդ` եղան պահեր, որոնք մենք չիրացրեցինք»,-ասաց Սերգեյ Պուչկովը:

Կապանցիների մարզիչը նշեց` առանձին ֆուտբոլիստների անուններ չի տա, քանի որ ամբողջ թիմն է վատ խաղացել և հավելեց` շատ լավ է, որ այս ամենը տեղի է ունենում մրցաշրջանի սկզբում. եթե լինեն ֆուտբոլիստներ, ովքեր թիմի ընդհանուր գաղափարի մասնիկը չեն կազմի, կհրաժարվեն նրանց ծառայություններից:

Սերգեյ Պուչկովը չբացառեց նաև, որ մինչև օգոստոսի 20-ը «Գանձասարում» նորեկներ լինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում