Մասսա. Նոր ակումբում ինձ լավ ապագա է սպասվում

Մասսա. Նոր ակումբում ինձ լավ ապագա է սպասվում

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան խոսել է «Ֆերրարիից» տեղափոխության մասին և նշել` իր թիմի այժմյան նպատակը «Ֆերրարիին» շրջանցելն է:

-Կարծում եմ` ճիշտ ժամանակին եմ հեռացել «Ֆերրարիից»: Ինձ համար դա շատ կարևոր էր: Երբեմն փոփոխություններն օգտակար են լինում: Ինձ հարկավոր էին այդ փոփոխությունները` անգամ հաշվի առնելով այն, որ այժմ ամեն չէ, որ ստացվում է: Այս իրավիճակն անպայման կփոխվի: Ըստ իս` նոր ակումբում ինձ լավ ապագա է սպասվում:

Այժմ պետք է պայքարենք «Ֆերրարիի» հետ: Մրցաշրջանի արդյունքներով «Ֆերրարիին» շրջանցելու հնարավորությունները մեծ են: Հենց դա է մեր այժմյան նպատակը: Հիանալի կլինի, եթե կարողանանք մրցաշրջանն ավարտել լավագույն եռյակում,-Մասսայի խոսքը մեջբերել է «Motorsport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում