Կվյատ. Միշտ ընդունում եմ սխալներս

Կվյատ. Միշտ ընդունում եմ սխալներս

«Տորո Ռոսսոյի» ավտոարշավորդ Դանիիլ Կվյատը հույս ունի, որ «Ֆորմուլա 1»-ի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի հաջող հանդես կգա:

««Ֆորմուլա 1»-ում դու երբեք չես դադարում սովորել: Այստեղ ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել: Ուրբաթ օրը դու կարող ես քեզ հիանալի զգալ, իսկ հետո բոլիդի աշխատանքը կարող է վատանալ:

Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր չեն ընդունում իրենց սխալները: Միշտ ընդունում են սխալներս, դրանցից չեմ ամաչում: Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ խոստովանում են` «Այո, ես սխալվել եմ»: Հույս ունեմ` ամառային դադարից հետո կկարողանամ ավելի լավ հանդես գալ: Դեռ չեմ ցուցադրել հնարավորություններիս առավելագույնը»,-Կվյատի խոսքը մեջբերել է «Motorsport-total»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում