Ռայկոնեն. Պետք է որպես թիմ ավելի լավ աշխատենք

Ռայկոնեն. Պետք է որպես թիմ ավելի լավ աշխատենք

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը կարծում է, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում իր թիմը պետք է ավելի լավ հանդես գա:

-Հույս ունեմ` երկրորդ շրջանն առաջինից լավ կընթանա, թեպետ տեսանելի է, որ մեկ հաջող օրը չի փոխի ամբողջ պատկերը: Մենք պետք է խուսափենք սխալներից, պետք է որպես թիմ ավելի լավ աշխատենք: Պետք է այնպես անենք, որ թիմը հայտնվի այն դիրքերում, որտեղ անհրաժեշտ է,-Ռայկոնենի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում