«Շիրակը» նվազագույն հաշվով հաղթեց «Միկային»

«Շիրակը» նվազագույն հաշվով հաղթեց «Միկային»

Հայաստանի Բարձրագույն խմբի` 2014-15թթ. առաջնության 3-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ հաղթեց «Միկային»: Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 51-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուհին:

Այս հաղթանակից հետո «Շիրակը», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Միկան» մնաց 1 միավորով` նախավերջին` 7-րդ տեղում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 3-րդ տուր
«Շիրակ»-«Միկա»` 1:0

Գոլ` Ժան-Ժակ Բուգուհի 51՛

 


Լուսանկարը` «Շիրակի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում