Դուշան Միյիչ. Նման խաղով չենք կարող շատ բանի ձգտել

Դուշան Միյիչ. Նման խաղով չենք կարող շատ բանի ձգտել

Հայաստանի Բարձրագույն խմբի` 2014-15թթ. առաջնության երրորդ տուրում «Բանանցին» 0:3 հաշվով պարտվելուց հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Դուշան Միյչը կարճ մեկնաբանություն տվեց:

«Ի՞նչ ասել 0:3 հաշվով պարտությունից հետո… Շնորհավորում եմ «Բանանցին»: «Բանանցի» խփած բոլոր գոլերն այնպիսին էին, որ հազվադեպ են պատահում, սակայն կարևորը արդյունք է, և նրանք հասան դրան: Մենք շատ պետք է աշխատենք, եթե ցանկանում ենք շարժվել առաջ: Նման խաղով չենք կարող շատ բանի ձգտել»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դուշան Միյիչը:


Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում