Նռանյան. Ամեն անգամ խաղադաշտ եմ մտնում գոլ խփելու համար

Նռանյան. Ամեն անգամ խաղադաշտ եմ մտնում գոլ խփելու համար

Այսօր Հայասաշտանի Բարձրագույն խմբի` 2014-15թթ. առաջնության 3-րդ տուրի «Բանանց-«Արարատ» խաղից հետո ՝ Բանանցի կազմում դուբլի հեղինակ դարձած Գևորգ Նռանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց խաղից տպավորությունների, առաջին խաղակեսի շոգ եղանակի և խփած գոլերը չտոնելու մասին:

«Խաղի մասին ես չէ, որ պետք է ասեմ’ մարզիչը կասի, ուրախ եմ, որ հաղթանակ տարանք երկրորդ խաղում, սա շատ կարևոր էր, քանի որ թիմը վստահություն ձեռք կբերի: Լավ խաղ էր, շնորհավորում եմ»,-ասաց ֆուտբոլիստը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Գևորգը նշեց, որ ամեն խաղում էլ դուրս է գալիս գոլեր խփելու համար. «Սա ֆուտբոլ է, և ես ամեն անգամ խաղադաշտ եմ մտնում գոլ խփելու համար, առաջինը գոլի մասին եմ մտածում, որպեսզի թիմին օգուտ տամ: Շնորհակալ եմ մարզչին վստահության համար, ես ամեն ինչ կանեմ որ արդարացնեմ նրա վստահությունը»:

Allsport.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք եղանակային պայմանները խանգարեցին այսօրվա խաղում, հարձակվողը պատասխանեց. «Իրոք շատ շոգ էր, այս պայմաններում մի քիչ դժվար է խաղալը, բայց պետք է խաղանք և հաղթահարենք դժվարությունները»:

Մեր թղթակցի մյուս հարցին, թե արդյոք խաղընկերների հետ խաղային փոխկապակցվածության պակաս կա՞, Գևորգը պատասխանեց. «Սա դեռ մրցաշրջանի սկիզբն է, դեռ երկրորդ խաղն է, մի քիչ խնդիրներ կան, սակայն շուտ կշտկվեն»:

Անդրադառնալով մրցակցի՝ «Արարատի» դեմ խաղալու դժվարությանը՝ Գևորգը նշեց, որ այդ ակումբն իր համար շատ հարազատ է և միշտ մնալու է իր սրտում, սակայն հիմա նա խաղում է «Բանանցի» համար և ամեն բան անելու է՝ այս ակումբին օգուտ բերելու համար:

Գևորգը նաև նշեց, որ «Ուլիսից» կրած պարտությունը ոչ մի կերպ չէր ազդել թիմի հոգեբանության վրա. «Այդ պարտությունից հետո ճնշում չկար, քանի որ առաջին խաղն էր, և մարզիչը այդ խաղից հետո ասում էր, որ ողբերգական ոչինչ չկա, քանի որ առջևում մոտավորապես 27 խաղ կա և պետք է արդեն երկրորդ խաղից հաղթանկաներ տանեք»:

                                                              Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում