Սերխիո Պերես. Դեռ վաղ է որևէ բան հաստատելը

Սերխիո Պերես. Դեռ վաղ է որևէ բան հաստատելը

«Ֆորս Ինդիայի» ավտոարշավորդ Սերխիո Պերեսը պետք է մեկ տարով երկարաձգի ակումբի ղեկավարության հետ պայմանագիրն առաջիկա շաբաթների ընթացքում, սակայն խուսափում է խոսելով այս թեմայով` հաշվի առնելով «Մակլարենում» ունեցած նույն փորձը, երբ թվում էր` նա հաստատ կմնա թիմում:

-Դեռ ոչինչ հաստատված չէ: Հաջորդ տարվա պայմանագրի վերաբերյալ պետք է համաձայնություն ձեռք բերենք առաջիկա շաբաթների ընթացքում: Իմ կողմից դեռ վաղ է է որևէ բան հաստատելը, բայց կարծում եմ` բանակցություններն արագ կընթանան:

Անցյալում արդեն տեսել եմ, թե ինչպես կարող է ամեն ինչ շատ արագ փոխվել: Այնպես որ, չեմ ցանկանում վստահեցնել, քանի դեռ չեմ կնքել պայմանագիրը: Այն ժամանակ էլ ամեն ինչ պատրաստ էր, բայց արագ փոխվեց,-Պերեսի խոսքը մեջբերել է «ESPN»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում