Ֆետտել. Ինձ և Ռիկարդոյին համեմատելն անարդար է

Ֆետտել. Ինձ և Ռիկարդոյին համեմատելն անարդար է

Աշխարհի գործող չեմպիոն, «Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը կարծում է անարդար է համեմատել իրեն թիմակից Դանիել Ռիկարդոյի հետ: «Ֆորմուլա 1»-ի ընթացիկ մրցաշրջանի 11 Գրան-պրիներից 7-ում Ռիկարդոն առավելության է հասել Ֆետտելի նկատմամբ և նրան գերազանցում է 43 միավորով:

-Չեմ վիճի` նա հիանալի է կատարում իր աշխատանքը, բայց ինձ մոտ որակավորման փուլերում տարբեր խնդիրներ են եղել: Այժմ չեմ հիշում, թե որ դեպքում ինչ խնդիր է եղել, բայց դրանց պատճառով ես շատ հաճախ հետ եմ մնացել: Իհարկե, այս ամենը տխրեցնում է: Երբեմն «Ֆորմուլա 1»-ը շատ բարեհամբույր է, երբեմն` դաժան և զրկում է քեզ ունակություններդ ցուցադրելու հնարավորությունից: Հենց այս պատճառով ես կարծում եմ, որ ինձ և Ռիկարդոյին համեմատելն անարդար է,-Ֆետտելի խոսքը մեջբերել է «Autosport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում