«Ուլիս»-«Արարատ»՝ 2-0. «Արարատը» 4-րդ անընդմեջ պարտությունն է կրում

«Ուլիս»-«Արարատ»՝ 2-0. «Արարատը» 4-րդ անընդմեջ պարտությունն է կրում

Հայաստանի առաջնության 4-րդ տուրի «Ուլիս»-«Արարատ» խաղում 2-0 հաշվով հաղթանակ տարան տանտերերը: Հանդիպման առաջին իսկ րոպեներից «Ուլիսի» ֆուտբոլիստները նետվեցին գրոհների, սակայն հաշիվը բացել նրանց հաջողվեց միայն խաղակեսի վերջնամասում: 43-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Ռադե Դուգալիչը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Ուլիսի» ֆուտբոլիստները մեծացրին իրենց առավելությունը: 49-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց և երկրորդ դեղին քարտն ստացավ Նիկոլա Պրեբիրաչևիչը, իսկ 10 հոգով մնացած «Արարատի» դարպասը 11-մետրանոցից գրավեց Արտակ Ալեքսանյանը: Խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին, և «Արարատն» այս առաջնությունում կրեց իր 4-րդ անընդմեջ պարտությունը:

«Ուլիս»-«Արարատ»՝ 2-0

43՛ Ռադե Դուգալիչ, 50՛ Արտակ Ալեքսանյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում