«Միկա»-«Բանանց»՝ 1-1. «Միկան» կրկին չի կարողանում հաղթանակ տանել

«Միկա»-«Բանանց»՝ 1-1. «Միկան» կրկին չի կարողանում հաղթանակ տանել

Հայաստանի առաջնության 4-րդ տուրի «Միկա»-«Բանանց» խաղում թիմերը բաժանվեցին խաղաղությամբ: Առաջինն այս խաղում հաջողության հասան տանտերերը: 31-րդ րոպեին իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Նարեկ Բեգլարյանը: Վարդգես Սաթումյանի հարվածից հետո Արամ Հայրապետյանը ետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Բեգլարյանը կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը:

Հաշիվը հավասարվեց ընդամենը 5 րոպե անց. տուգանայինի խաղարկումից հետո գնդակը «Միկայի» ֆուտբոլիստից անդրադարձավ Գևորգ Նռանյանի մոտ, և վերջինս, արագ կողմնորոշվելով, գլխի հարվածով գրավեց դարպասը: Մնացած ժամանակահատվածում թիմերից և ոչ մեկին նոր հաջողության հասնել չհաջողվեց, և սա նշանակում է, որ այս առաջնությունում արդեն 4-րդ անգամ «Միկան» խաղադաշտից հեռանում է առանց հաղթանակի:

«Միկա»-«Բանանց»՝ 1-1

31՛ Նարեկ Բեգլարյան («Միկա»), 36՛ Գևորգ Նռանյան («Բանանց»)

Հետևեք մեզ նաև Telegram-ում