Ալոնսոն համոզված է` Սայնս կրտսերը հանդես է գալու «Ֆորմուլա 1»-ում

Ալոնսոն համոզված է` Սայնս կրտսերը հանդես է գալու «Ֆորմուլա 1»-ում

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն համոզված է, որ Կարլոս Սայնս կրտսերը երբևէ հանդես է գալու «Ֆորմուլա 1»-ում:

-Ես շատերի նման կարծում էի, որ հաջորդ տարի Կարլոսը կլինի «Տորո Ռոսսոյում»: Այժմ մտածում եմ` վաղ թե ուշ նա նշելու է նորամուտը «Ֆորմուլա 1»-ում: Նա տաղանդավոր է, ճիշտ մոտեցում է ցուցաբերում: Կարլոսն ընդամենը 19 տարեկան է, բայց «Ռենոյի» համաշխարհային սերիայի առաջատարն է: Նա հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել է, այնպես որ` նա հանդես կգա «Ֆորմուլա 1»-ում,-Ալոնսոյի խոսքը մեջբերել է «Reuters»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում