«Գանձասարը» նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Գանձասարը» նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի` 2014-15թթ. առաջնության չորրորդ տուրի շրջանակում Կապանի «Գանձասարը» հյուրընկալել էր «Ալաշկերտին»: Կապանցիները կարողացան նվազագույն հաշվով հաղթանակ տոնել. միակ գոլը 19-րդ րոպեին խփեց Սամվել Մելքոնյանը: Այժմ «Գանձասարն» ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Ալաշկերտը» 4 միավորով 6-րդ տեղում է:

Բարձրագույն խումբ, 4-րդ տուր
«Գանձասար»-«Ալաշկերտ»` 1:0

Գոլը` Մելքոնյան 19՛ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում