«Գանձասարը» խզել է երկու լեգեոներների հետ պայմանագրերը

«Գանձասարը» խզել է երկու լեգեոներների հետ պայմանագրերը

Կապանի «Գանձասարը» հրաժարվել է երկու լեգեոների ծառայություններից։ Այդ մասին «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթին է հայտնել ակումբ գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը:

Կապանյան ակումբը խզել է Սերգեյ Թումասյանի և Սերգեյ Գոլուբևի հետ պայմանագրերը: Ֆուտբոլիստները «Գանձասար» էին տեղափոխվել Հայաստանի առաջնության մեկնարկից օրեր առաջ և երեքական հանդիպում էին անցկացրել թիմի կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում