Դուշան Միյիչ. Կարևոր էր հաղթել այս խաղում

Դուշան Միյիչ. Կարևոր էր հաղթել այս խաղում

«Արարատի» գլխավոր մարզիչ Դուշան Միյիչը, որի թիմը Հայաստանի առաջնության 5-րդ տուրի «Միկայի» դեմ խաղում տարավ մրցաշրջանի իր առաջին հաղթանակը, հանդիպումից հետո՝ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ, ընդգծեց, որ այս հաղթանակը շատ կարևոր էր իրենց համար

«Չորս պարտությունից հետո կարևոր էր հաղթել այս խաղում: Գիտեինք, որ շատ դժվար է լինելու «Միկայի» դեմ խաղում, սակայն առաջին գոլը խփելուց հետո սկսեցինք ավելի վստահ գործել: Երբ «Միկան» մնաց 10 հոգով, դա նույնպես աշխատեց մեր օգտին»,-ասաց Միյիչը:

Մարզիչն անդրադարձավ նաև «Միկայի» խաղին՝ նշելով, որ մրցակիցը շատ լավ էր պատրաստված. ««Միկան» շատ լավ էր խաղում, սակայն սա ֆուտբոլ է, և այդպես պատահում է, որ լավ խաղալով պարտվում ես»:

«Արարատը» «Միկային» սեփական հարկի տակ պարտության մատնեց 2-0 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում