Ալոնսոն չի պատրաստվում հեռանալ «Ֆերրարիից»

Ալոնսոն չի պատրաստվում հեռանալ «Ֆերրարիից»

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն վստահեցրել է, որ թիմից հեռանալու մտադրություն չունի:

«Անցած տարվանից խոսակցություններ են պտտվում այն մասին, թե հաջորդ տարի որտեղ կարող եմ հանդես գալ: 12 ամիս է, ինչ հայտարարություններ են հնչում այլ թիմերից, սակայն ես ասել եմ, որ մնում եմ «Ֆերրարիում»: Պայմանագիր ունեմ, և պատրաստվում եմ մնալ»,-Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում