Ֆետտել. Պետք է «Մակլարենից» արագ լինենք

Ֆետտել. Պետք է «Մակլարենից» արագ լինենք

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը կարծում է, որ Իտալիայի Գրան-պրիի արշավն ավելի լավ է անցկացնելու, քան որակավորման փուլը:

«Որակավորման փուլից շատ գոհ չեմ. տարբերությունն այնքան էլ մեծ չէ և ամեն դեպքում մտածում ես, որ կարող էիր ավելի արագ լինել: Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ հանդես եկանք մեր հնարավորությունների սահմաններում:

Գրան-պրիի ժամանակ «Մակլարենից» արագ պետք է լինենք և «Ֆերրարիին» հավասար: Ինչ վերաբերվում է «Մերսեդեսին» և «Ուիլյամսին», ապա նրանք շատ արագ են մեզ համար»,-Ֆետտելի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում