Իտալիայի Գրան-պրի. Հեմիլտոնն առաջինն է, Ռոսբերգը` երկրորդը

Իտալիայի Գրան-պրի. Հեմիլտոնն առաջինն է, Ռոսբերգը` երկրորդը

Քիչ առաջ Մոնցայի «Աուտոդրոմո Նացիոնալե» մրցուղում ավարտվեց Իտալիայի Գրան-պրին:

Լավագույն արդյունքը գրանցեց «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը: Նրան հաջորդեց թիմակից Նիկո Ռոսբերգը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ուիլյամսից» Ֆելիպե Մասսան: «Ֆորմուլա 1»-ի գործող չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը զբաղեցրեց ընդամենը 6-րդ հորիզոնականը:

 

Իտալիայի Գրան-պրի
«Աուտոդրոմո Նացիոնալե», Մոնցա

1. Լուիս Հեմիլտոն («Մերսեդես») – 53 շրջան

2. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +3,1

3. Ֆելիպե Մասսա («Ուիլյամս») +25,0

4. Վալտերի Բոտտաս («Ուիլյամս») +40,7

5. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլլ») +50,3

6. Սեբաստյան Ֆետտել («Ռեդ Բուլլ») +58,5

7. Կևին Մագնուսեն («Մակլարեն») +59,5

8. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +1.02,5

9. Ջենսոն Բատտոն («Մակլարեն») +1.03,0

10. Կիմի Ռայկոնեն («Ֆերրարի») +1.03,5

11. Դանիել Կվյատ («Տորո Ռոսսո») +1.11,1

12. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +1.12,6

13. Ժան Էրիկ Վերն («Տորո Ռոսսո») +1.13,0

14. Պաստոև Մալդոնադո («Լոտուս») +1 շրջան

15. Ադրիան Սուտիլ («Զաուբեր») +1 շրջան

16. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +1 շրջան

17. Կամուի Կոբայասի («Կատերհեմ») +1 շրջան

18. Ժյուլ Բյանկի («Մարուսյա») +1 շրջան

19. Էստեբան Գուտյերես («Զաուբեր») +2 շրջան

20. Մարկուս Էրիկսոն («Կատերհեմ») +2 շրջան

 

Դուրս մնացին

Ֆերնանդո Ալոնսո («Ֆերրարի»)
Մաքս Չիլտոն («Մարուսյա»)

Հետևեք մեզ նաև Telegram-ում