Յուրա Մովսիսյանը կարող է մասնակցել «Զենիթի» դեմ խաղին

Յուրա Մովսիսյանը կարող է մասնակցել «Զենիթի» դեմ խաղին

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի դաշտ վերադառնալուն քիչ ժամանակ է մնացել։

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մովսիսյանը, ով ապաքինվում է ծնկի վնասվածքից, կարող է հայտավորվել սեպտեմբերի 27-ին նախատեսված՝ «Զենիթի» դեմ խաղին:

Եթե ապաքինումն ընթանա բժիշկների նախատեսած ժամանակացույցով, ապա Մովսիսյանը կկարողանա օգնել Հայաստանի հավաքականին Եվրո-2016-ի որակավորման մրցաշարի՝ Սերբիայի դեմ խաղում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում