Ռայկոնեն. Կարիերաս «Ֆերարիում» կավարտեմ

Ռայկոնեն. Կարիերաս «Ֆերարիում» կավարտեմ

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը հայտարարել է, որ որոշել է կարիերան ավարտել իտալական թիմում։

-Ես արդեն երիտասարդ տղա չեմ ու ուզում եմ զբաղվել ոչ միայն «Ֆորմուլա-1»-ով։ Դեռևս կոնկրետ պլաններ չունեմ, բացի նրանից, որ մինչև կարիերայիս ավարտը «Ֆերրարիում» հանդես կգամ։

Չեմ ասել, որ պատրաստ եմ «Ֆորմուլա-1»-ից հեռանալ։ Ես միայն ասել եմ, որ պատրաստ եմ կարիերաս ավարտել «Ֆերրարիում», իսկ դրանից հետո շշուկներ հայտնվեցին, որ պատրաստվում եմ տարեվերջին հրաժեշտ տալ ավտոսպորտին։ Դրանք միայն խոսակցություններ են,-ասել է 34-ամյա ավտոարշավորդը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում