Բարձրագույն խումբ. «Փյունիկը» ջախջախեց «Արարատին»

Բարձրագույն խումբ. «Փյունիկը» ջախջախեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ առաջնության 6-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր «Արարատին»: Սարգիս Հովսեփյանի սաները տպավորիչ հաղթանակ տոնեցին` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ:

5-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Կամո Հովհաննիսյանը: 30-րդ րոպեին վերջերս վնասվածքից ապաքինված Դավիթ Մանոյանը երկրորդ գնդակն ուղարկեց Գոռ Մարտիրոսյանի պաշտպանած դարպասը: Ընդամենը 1 րոպե անց Մանոյանը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը: Վերջնական հաշիվը 59-րդ րոպեին ձևակերպեց Սեսար Ռոմերոն:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 12 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» նախավերջին` 7-րդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 3 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 6-րդ տուր
«Փյունիկ»-«Արարատ»` 4:0

Գոլերը` Հովհաննիսյան 5՛, Մանոյան 30՛, 31՛, Ռոմերո 59՛ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում