«Ուլիսի» հաղթարշավը շարունակվում է. «Ուլիս»-«Միկա»` 3:1

«Ուլիսի» հաղթարշավը շարունակվում է. «Ուլիս»-«Միկա»` 3:1

Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ առաջնությունում շարունակում է տպավորիչ հաղթանակներ տոնել «Ուլիսը»: Առաջնության 6-րդ տուրում «Ուլիսի» մրցակիցը «Միկան» էր, Սուրեն Չախալյանի սաները հաղթանակ տոնեցին 3:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 39-րդ րոպեին. աչքի ընկավ Էդվարդ Կպոդոն: Մյուս գոլերը գրանցվեցին խաղավարտին: 85-րդ րոպեին Հովհաննես Գոհարյանը կրկնապատկեց «Ուլիսի» առավելությունը: 91-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանը, հստակ իրացնելով Գևորգ Կասպարովի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը, հաշիվը դարձրեց 3:0: Մրցավարի եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ Հայկ Ոսկանյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:

Այս հաղթանակից հետո «Ուլիսն» ունի 16 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Միկան» վերջին հորիզոնականում է` ակտիվում ունենալով 2 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 6-րդ տուր
«Ուլիս» – «Միկա»` 3:0

Գոլերը Կպոդո 39՛, Գոհարյան 85՛, Ալեքսանյան 91՛ (11մ.) – 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում