Ֆետտել. Սինգապուրի Գրան-պրիում սխալվելու իրավունք չունես

Ֆետտել. Սինգապուրի Գրան-պրիում սխալվելու իրավունք չունես

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը խոսել է Սինգապուրի Գրան-պրիից ունեցած ակնկալիքներից:

«Ես շատ եմ սիրում գալ այս հիանալի և շատ մաքուր քաղաք: Տեղի մրցուղին չափազանց հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ բարդ: Բոլիդի աշխատանքից առավելագույնը ստանալու համար պետք է աշխատել ուժերի գերլարումով և ռիսկի դիմել: Սինգապուրի Գրան-պրիում մեծ դժվարություն են ներկայացնում անցումները:

Սինգապուրի Գրան-պրիի հետ կապված լավագույն հիշողությունները 2011, 2012 և 2013 թվականներից են, երբ ես հաղթանակ եմ տոնել: Կարծում եմ` սա մրցաշրջանի ամենաբարդ մրցարշավն է: Այն շատ երկար է, և դու սխալվելու իրավունք չունես: Այնպիսի տպավորություն է, կարծես արշավը տևում է մի ամբողջ հավիտենություն»,-Ֆետտելի խոսքը մեջբերել է «Ռեդ Բուլլի» մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում