«Մերսեդեսը» կշարունակի աշխատել Կոստայի հետ

«Մերսեդեսը» կշարունակի աշխատել Կոստայի հետ

«Մերսեդեսը» երկարաձգել է գլխավոր դիզայներ Ալդո Կոստայի հետ պայմանագիրը: Ակումբը հաստատել է տեղեկությունը, սակայն հրաժարվել է հրապարակել նոր պայմանագրի մանրամասները:

Շրջանառվող լուրերի համաձայն` Կոստան ևս 5 տարի կշարունակի աշխատել «Մերսեդեսի» հետ: Հիշեցնենք, որ մասնագետը թիմին միացել է 2011 թվականին: Մինչ այդ նա աշխատել է «Ֆերրարիում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում