Մասսա. Սինգապուրի մրցաշարը բարդ փորձություն է

Մասսա. Սինգապուրի մրցաշարը բարդ փորձություն է

«Ուիլյամսի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան խոսել է Սինգապուրի Գրան-պրիից ունեցած ակնկալիքների մասին:

-Սինգապուրի մրցաարշավը ֆանտաստիկ, բայց շատ բարդ փորձություն է: Օդի ջերմաստիճանը շատ բարձր է, խոնավ է, ու դա անդրադառնում է մարդու ֆիզիկական վիճակին:

Ճանապարհը Մոնակոյի մրցուղուց երկու անգամ ավելի երկար է, ինչն էլ ավելի է բարդացնում պայքարը: Ինձ դուր է գալիս մրցաշարը: Հույս ունեմ հաջողությունների հասնել մրցաշրջանի մյուս փուլերում,-ասել է Մասսան: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում