Արաս Օզբիլիսը երկրորդ անգամ է վիրահատվել (լուսանկար)

Արաս Օզբիլիսը երկրորդ անգամ է վիրահատվել  (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսին այսօր` սեպտեմբերի 15-ին, երկրորդ անգամ են վիրահատել Հռոմում: Հիշեցնենք, որ Արասին անհանգստացնում է ծնկի խաչաձև կապանների կտրվածքի վնասվածքը:

«Սպարտակի» պաշտոնական կայքի հետ զրույցում Օզբիլիսի առոջական վիճակի մասին խոսել է ակումբի բժշկական բաժանմունքի վարիչ Միխայիլ Վարդապետովը:

«Սա վիրահատության երկրորդ փուլն էր: Բարեհաջող անցած վիրահատությունն ավարտվել է Մոսկվայի ժամանակով 19:00-ին: Կատարվել է ձախ ծնկի առաջնամասի խաչաձև կապանների պլաստիկա:

Վիրահատությանը մասնակցել են նաև ակումբի բժիշկները, ովքեր այժմ հետագա վերականգնողական փուլի բուժման ծրագիրն են մշակում: Սեպտեմբերի վերջին Արասը կվերադառնա Մոսկվա, որտեղ էլ կանցնի վերականգնողական փուլը»,-ասել է բժիշկը: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում