Հայաստանի գավաթ. «Արարատը» պարտվեց «Ալաշկերտին»

Հայաստանի գավաթ. «Արարատը» պարտվեց «Ալաշկերտին»

Աբրահամ Խաշմանյանի «Ալաշկերտը» Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հյուրընկալվելիս առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։

Առաջին խաղակեսի 28-րդ րոպեին հաշիվը բացեց Նորայր Գյոզալյանը’ գնդակն ստանալով մրցակցի տուգանային հրապարակում։ Չնայած երկոստեք մի քանի վտանգավոր գրոհներին՝ մինչև ընդմիջում դարպասի նոր գրավումներ չեղան, և թիմերն ընդմիջնամ գնացին 0:1 հաշվով։

Հանդիպման 62-րդ րոպեին Գոռ Մալաքյանը պատ խաղարկեց Նորայր Գյոզալյանի հետ և գնդակն ուղարկեց «Արարատի» դարպասը՝ կրկնապատկելով «Ալաշկերտի» առավելությունը։ Հաշիվն անփոփոխ մնաց մինչև հանդիպման ավարտը։

Աբրահամ Խաշմանյանի նոր թիմը վստահ առավելության հասավ նախորդի նկատմամբ։

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/4 եզրափակիչ
«Արարատ»-«Ալաշկերտ»՝ 0:2

Գոլերը` Գյոզալյան 28՛, Մալաքյան 62՛ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում