Տևեսի գոլը հաղթական էր «Միլան»-«Յուվենտուս» խաղում (տեսանյութ)

Քիչ առաջ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում ավարտվեց Իտալիայի առաջնության երրորդ տուրի կենտրոնական` «Միլան»-«Յուվենտուս» հանդիպումը:

Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուսին» հաջողվեց նվազագույն հաշվով հաղթանակ տոնել. միակ գոլը 71-րդ րոպեին Պոլ Պոգբայի փոխանցումից հետո խփեց Կարլոս Տևեսը: Այս խաղից հետո «Յուվենտուսն» ունի 9 միավոր, իսկ «Միլանը» մնաց 6 միավորով:

Իտալիայի առաջնություն, 3-րդ տուր
«Միլան»-«Յուվենտուս»` 0:1

Գոլը` Տևես 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում