Ինձագի. Հույս ունեի, որ հրաշքը կօգնի հաղթել «Յուվենտուսին»

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության երրորդ տուրի՝ «Յուվենտուսից» նվազագույն հաշվով կրած պարտությունը։

-Խաղից հետո ես հիասթափված էի, քանի որ մտածում էի՝ արդեն մոտեցել ենք այդ անհավանական թիմի մակարդակին: Ամեն դեպքում ես ֆուտբոլիստներիս ասացի, որ գոհ եմ խաղից, քանի որ «Յուվեն» Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։

Գոհ եմ պաշտպանությունից, երկու հարձակվողով էինք խաղում, սակայն դա մեզ հաջողություն չբերեց։ Հույս ունեի, որ հրաշքը կօգնի մեզ հաղթել «Յուվենտուսին», և այն միանգամայն հնարավոր էր։ Եթե շարունակենք աշխատել, ապա կարող ենք մեծ հաջողությունների հասնել:

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ այսօր «Յուվենտուսն» ավելի լավն էր,- ասել է Ինձագին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում