Ալեգրի. «Միլանի» նկատմամբ հաղթանակը վրեժ չէր

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Միլանի» նկատմամբ տոնած հաղթանակը (1-0)։ Հիշեցմենք, որ նախորդ մրցաշրջանում Ալեգրին գլխավորում էր «Միլանը»:

– Կարծում եմ, որ լավ խաղ ստացվեց: Մի քանի հակահարձակում թույլ տվեցինք մրցակցին, բայց ընդհանուր առմամբ, վերահսկում էինք խաղի ընթացքը:

«Միլանում» անցկացրած 3,5 տարիներից, այնտեղ ունեցած ապրումներից հետո այս հանդիպումը հնարավոր չէր սովորական կոչել։ Այդ ամենը հաշվի առնելով՝ այս հանդիպումը ոչ մի կերպ չի կարելի կոչել իմ վրեժը։

«Միլանը» կարևոր քայլ էր իմ կարիերայում: Ես մինչև հիմա հպարտանում եմ այդ թիմով, սակայն հիմա ես «Յուվենտուսում» եմ և ինձ երջանիկ եմ համարում։ Ի վերջո ոչ բոլորին է վիճակվում մարզել և´ «Միլանը», և´ «Յուվենտուսը»,-ասել է Ալեգրին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում