Ռամի. Բարդ էր Տևեսին, Լյորենտեին ու Պոգբային հսկելը

«Միլանի» պաշտպան Ադիլ Ռամին Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Յուվենտուսից» նվազագույն հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

– Ստիպված էի վերահսկել Տևեսին, Լյորենտեին ու Պոգբային, և դա հեշտ չէր: Բանն այն է, որ ես արդեն վաղուց 90 րոպե չէի անցկացրել խաղադաշտում: Թեև չի կարելի ընկճվել, քանի որ մենք մեկ ընտանիք ենք,- Ռամիի խոսքը մեջբերել են իտալական պարբերականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում