«Միկա»-«Փյունիկ» խաղում հաղթող չեղավ` 1:1

Հայաստանի Բարձրագույն խմբի` 23-րդ առաջնության 7-րդ տուրում «Միկան» հյուրընկալել էր «Փյունիկին»:

Հանդիպման հաշիվը բացվեց 51-րդ րոպեին.  Անատոլի Այվազովը չկարողացավ կասեցնել թիմակից Տարոն Ոսկանյանի փոխանցումն ու զավեշտալի գոլ բաց թողեց: Հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը միայն 77-րդ րոպեին. «Միկայի» տուգանային հրապարակում խախտեցին կանոնները Սեսար Ռոմերոյի նկատմամբ և Գևորգ Կասպարովի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց հենց Ռոմերոն:

Այս խաղից հետո «Փյունիկը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 13 միավոր, և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ուլիսին» զիջելով 6 միավոր: «Միկան» ունի ընդամենը 3 միավոր և մրցաշարային աղյուսակի նախավերջին` 7-րդ տեղում է:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 7-րդ տուր
«Միկա»-«Փյունիկ»` 1:1

Գոլերը` Ոսկանյան 51՛ (ինքնագոլ) – Ռոմերո 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում