«Գանձասարը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ

Հայաստանի` Բարձրագույն խմբի 23-րդ առաջնության 7-րդ տուրում «Գանձասարն» արտագնա խաղում տպավորիչ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ:

Սերգեյ Պուչկովի սաները հինգը գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Գանձասարի» կազմում դուբլեր ձևակերպեցին Վասիլ Պալագնյուկը և Մարատ Դաուդովը, մեկ անգամ աչքի ընկավ Սամվել Մելքոնյանը, իսկ դաշտի տերերի կազմում միակ գնդակը խփեց Բրայան դե լա ֆուենտեն:

Այս խաղից հետո «Գանձասարը», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 13 միավոր և մրցաշարային աղյուսակում եզրափակում է լավագույն եռյակը: «Արարատը» մնաց 3 միավորով`  վերջին` 8-րդ հորիզոնականում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 7-րդ տուր
«Արարատ»-«Գանձասար»` 1:5

Գոլերը` Բրայան դե լա Ֆուենտե 63՛ – Պալագնյուկ 12՛, 84՛, Դաուդով 35՛, 45՛, Մելքոնյան 61

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում