Բոնուչի. «Յուվեն» գրեթե կատարյալ էր

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարծում է, որ Ա Սերիայի 3-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում իր թիմը հրաշալի գործեց, ինչի համար էլ պարգևատրվեց հաղթանակով:

«Թիմերը հաճախ պարզապես պաշտպանվում են «Յուվենտուսի» դեմ խաղերում: Մենք գրեթե կատարյալ էինք, և ևս մեկ անգամ ցույց տվեցինք մեր ուժը»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Football-italia.net»-ը:

«Միլան»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվեց հյուրերի 0-1 հաշվով հաղթանակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում