Ինձագի. Իտալիայի առաջնությունում լավագույն հարձակումն ունի «Միլանը»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կարծում է, որ իր թիմն Իտալիայի առաջնությունում ունի լավագույն հարձակման գիծը:

«Ես ունեմ յոթ հարձակվող, ուստի ունեմ ընտրության հնարավորություն: Իտալիայի առաջնությունում այժմ լավագույն հարձակումն ունի «Միլանը»: Ես մի քանի հնարավորություն ունեմ նաև կիսապաշտպանական գծում: Իհարկե, Ռիկարդո Մոնտոլիվոյի նման ֆուտբոլիստին փոխարինելը հեշտ չէ, սակայն Գինկելը որակյալ խաղացող է և լավ է հանդես գալիս:

Հեշտ չէ մեկ շաբաթվա ընթացքում երեք խաղի մասնակցել. «Միլանի» ֆուտբոլիստները «Յուվենտուսի» դեմ խաղում շատ էներգիա վատնեցին, իսկ այժմ պետք է պատրաստվենք «Էմպոլիի» դեմ խաղին»,-Ինձագիի խոսքերը մեջբերել են իտալական պարբերականները:

Հավելենք` «Միլան»-«Էմպոլի» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 23-ին` Իտալիայի առաջնության չորրորդ տուրի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում