Շումախերի որդին գնում է հոր հետքերով

Ավտոարշավորդ Միխայել Շումախերի որդին՝ Միկ Բետչը, իր ապագան տեսնում է ավտոսպորտում։

Մոր ազգանունը կրող 15-ամյա պատանին երկրորդ տեղն է զբաղեցրել KF Junior դասի աշխարհի առաջնությունում։

-Անշուշտ, ինձ ուրախացնում է այս կոչումը, սակայն ես ցանկանում եմ «Ֆորմուլա-1»-ի աշխարհի չեմպիոն դառնալ: Սա միայն սկիզբն է, ես դեռ շատ հաղթանակներ եմ ունենալու,- ասել է Միկ Բետչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում