«Սպարտակը» դուրս է եկել 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության է մատնել «Սմենային»:

Հանդիպման 21-րդ րոպեին միակ գոլի հեղինակն է դարձել Պավել Յակովլևը՝ թիմին դուրս բերելով 1/8 եզրափակիչ, ուր մոսկովյան ակումբը կմրցի «Լուչ Էներգիա» – «Ռուբին» զույգի հաղթողի հետ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը ու Արաս Օզբիլիսը դեռևս չեն կարող օգնել «Սպարտակին», սակայն ակնկալվում է, որ Մովսիսյանը կհայտավորվի արդեն իսկ ՌՊԼ հաջորդ տուրի՝ «Զենիթի» դեմ խաղին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում