Յուրա Մովսիսյանը չի մասնակցի «Զենիթի» դեմ խաղին

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը դեռ չի մարզվում թիմի ընդհանուր խմբում և բաց կթողնի «Զենիթի» դեմ սեպտեմբերի 27-ին կայանալիք հանդիպումը: 

Մովսիսյանը լիովին վերականգնվել է ծնկի վնասվածքից, սակայն մարզիչները կարծում են, որ նրան առնվազն մեկ ամիս հարկավոր է լավ մարզավիճակ ձեռք բերելու համար: Հնարավոր է` նա բաց թողնի նաև Հայաստանի հավաքականի առաջիկա` Սերբիայի և Ֆրանսիայի դեմ խաղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում