«Էմպոլիի» դեմ խաղում «Միլանը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրի շրջանակում «Միլանն» արտագնա հանդիպում անցկացրեց «Էմպոլիի» հետ:

«Կարլա Կաստելանի» մարզադաշում կայացած խաղում թիմերը երկուական գնդակ խփեցին. դաշտի տերերի կազմում աչքի ընկան Լորենզո Տոնելին և Մանուել Պուչարելին, իսկ «Միլանի» պատասխան գոլերը խփեցին Ֆերնանդո Տորրեսը և Կյեսուկե Հոնդան:

Այս խաղից հետո «Միլանն» ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է դեռևես 3-րդ հորիզոնականը, իսկ «Էմպոլին» 17-րդ տեղում է` ակտիվում ունենալով ընդամենը 2 միավոր:

Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր
«Էմպոլի»-«Միլան»` 2:2

Գոլերը` Տոնելի 13՛, Պուչարելի 21՛ –  Տորրես 43՛, Հոնդա 58՛
Հեռացում` Միրկո Վլադիֆիորի 86՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում