Տորրեսը` «Միլանի» նպատակների մասին

«Միլանի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը մեկնաբանել է «Էմպոլիի» դեմ խաղն ու անդրադարձել թիմի նպատակների թեմային.

-Շատ ուրախ եմ, որ խփեցի առաջին գոլս: Եթե հաղթեինք ոչ-ոքիի փոխարեն, ապա գոլս ավելի կարևոր կլիներ:

Միշտ բարդ է «Էպոլիի» պես թիմերի դեմ խաղալը: Նրանք ամբողջ սրտով են դաշտ դուրս գալիս: Առաջին անհաջող խաղակեսից հետո կարողացանք երկրորդում ավելի լավ խաղալ: Մեր նպատակը եվրոգավաթներին մասնակցելն է,-ասել է Տորրեսը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում