Նետուն վստահ է, որ հաղթելու են «Սպարտակին»

«Զենիթի» պաշտպան Լուիշ Նետուն խոսել է Ռուասատանի առաջնության 9-րդ տուրի` «Սպարտակի» դեմ հանդիպման սպասելիքներից.

-«Սպարտակի» դեմ խաղն ավելի ծանր կլինի, քան` «Անժիի»: Սակայն դաշտում էլ ավելի լավ որակ կլինի: Դրան կգումարվի նաև այն, որ սեփական երկրպագուների աչքի առաջ կխաղանք:

Հասկանում ենք, որ հեշտ չի կարող լինել: Սակայն վստահ ենք, որ կարող ենք շարունակել մեր հաղթարշավը,-ասել է Նետուն:    

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում