Օզբիլիսը ցուցադրել է վիրահատության հետքերը (լուսանկար)

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է «Instagram»-ի իր էջում ներկայացնել ապաքինման ընթացքը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների կտրվածք ուներ, և օրեր առաջ տարել է երկրորդ վիրահատությունը։

«Օր 10-րդ։ Iron man, Robo cop… ինքներդ որոշեք: Ամեն օր առաջադիմում եմ, սկսել եմ ավելի լավ քնել»,-գրել է ֆուտբոլիստը և հրապարակել վիրահատված ոտքի լուսանկարը։

 

Քրիստինա Խաչատրյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում