Երկրպագուներն աջակցում են «Ֆերրարիի» նախագահին

«Ֆերրարիի» երկրպագուների մի խումբ աջակցել է ընկերության նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոին, ով հոկտեմբերի 13-ին լքելու է պաշտոնը: 

Իտալացի երկրպագուները նախագահի պատվին դրոշ էին պատրաստել, որի վրա գրել էին. «Շնորհակալությո~ւն: Դուք միշտ մեր սրտերում կմնաք»:

Նշենք, որ Մոնտեզեմոլոի ղեկավարությամբ «Ֆերրարին» 23 տարում 118 անգամ հաղթել է մրցուղում և 14 անգամ չեմպիոն դարձել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում