«Չեզենա»-«Միլան»՝ 1-1. միլանցիները հերթական միավորներն են կորցնում (լուսանկարներ)

Իտալիայի առաջնության 5-րդ տուրի «Չեզենայի» դեմ խաղում Ֆիլիպո Ինձագիի թիմը հերթական 2 միավորը կորցրեց: Ռոսոներիները ոչ-ոքի՝ 1-1, ավարտեցին «Չեզենայի» դեմ հանդիպումը:

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց հարձակվող Դավիդե Սուչչին: 9 րոպե անց «Միլանի» պատասխան գնդակը խփեց պաշտպան Ադիլ Ռամին: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին, և «Միլանը», վաստակելով 8 միավոր, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում