«Արարատը» նոր մարզչի հետ հաղթեց «Ալաշկերտին»

Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Արարատն» առաջին հանդիպումն անցկացրեց նոր գլխավոր մարզիչ Արմեն Դարբինյանի ղեկավարությամբ, ով դեռևս իրավունք չունի հետևել իր ֆուտբոլիստների ելույթին պահեստայինների նստարանից։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն երկրորդ րոպեին, գնդակը հյուրերի դարպասն ուղարկեց «Արարատի» կիսապաշտպան Ալեքսանդր Ռակիչը։

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Նորայր Գյոզալյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը և հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսի ավարտին՝ 85-րդ րոպեին, Ռակիչը խփեց երկրորդ գոլը՝ «Արարատին» հաղթանակ պարգևելով։

«Ալաշկերտ»-«Արարատ»՝ 2:1

Հետևեք մեզ նաև Telegram-ում