Ինձագի. Ամեն ինչ մեր ձեռքում էր

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Չեզենայի» դեմ խաղում արձանագրված ոչ-ոքին (1:1):

-Ամեն ինչ մեր ձեռքում էր, վերահսկում էինք խաղի ընթացքը։ Առաջին կեսում շատ լավ էինք խաղում առաջին խաղակեսում և վտանգավոր պահեր ստեղծում, սակայն դժվար էր հաղթանակի հասնել, երբ տասը հոգով էինք մնացել։

Ինձ թվում է, որ մրցակցի խաղացողը գոլը խփելիս խաղից դուրս վիճակում էր, սակայն չեմ ուզում կենտրոնանալ դրա վրա, քանի որ խոսքը սանտիմետրերի մասին է,-ասել էԻնձագին լրագրողներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում