«Միլանի» համար նոր մարզադաշտ են ուզում կառուցել

Իտալական «Միլանը» կարող է նոր տնային մարզադաշտ ունենալ։ Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր տնօրեն Բարբարա Բերլուսկոնին։

«Միլանն» ու «Ինտերը» որպես տնային մարզադաշտ օգտագործում են «Սան Սիրոն»։ Օրերս խոսակցություններ են շրջանառվում, թե «Ինտերը» մտադիր է գնել մարզադաշտը։

-«Սան Սիրոյում» կերտվել է «Միլանի» եւ «Ինտերի» պատմությունը, այն սքանչելի մարզադաշտ է, սակայն մենք ցանկանում ենք նոր մարզադաշտ ունենալ, քանի որ այն պետք է շաբաթվա բոլոր օրերին աշխատի, ոչ թե միայն խաղերի ժամանակ։

Անշուշտ, դա մեծ գումարներ կարժենա, որի միայն փոքր մասը կարող ենք հայթայթել դրսից։ Սակայն կարծում եմ, որ մեզ պետք է արդիականանալու հարցում հետևել Գերմանիայի օրինակին, որը թարմացրել է ֆուտբոլային ենթակառուցվածքներն ու դրա շնորհիվ նաև ֆինանսապես շահել,-ասել է Բեռլուսկոնին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում